Ռուս զինվորականները Հալեպում քիմիական զենքի կիրառման հետքեր են գտել
ԱՐԽԻՎ
ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության գիտական կենտրոնի սպաները Հալեպ քաղաքի հարավարևմտյան ծայրամասի «1070» շրջանում տեղանքի հետախուզում անցկացնելիս հայտնաբերել են ահաբեկիչների կողմից խաղաղ բնակչության և սիրիացի զինծառայողների դեմ քիմիական զենքի կիրառման ապացույցներ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետները հայտնաբերել են ահաբեկիչների չպայթած հրետանային զինամթերք, որը պարունակում է թունավոր նյութեր, ինչպես նաև դրա կիրառման վայրում վերցվել են գրունտի նմուշներ և պայթած զինամթերքի բեկորներ»,- նշել է Կոնաշենկովը:
Նա նաև հայտնել է, որ շարժական լաբորատորիայում շտապ անալիզի անցկացումից հետո պարզվել է, որ թունավոր նյութերը, որոնցով լիցքավորված է եղել զինյալների հրետանային զինամթերքը, ամենայն հավանականությամբ, եղել են քլոր և սպիտակ ֆոսֆոր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)