Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Կյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Փաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը 

Ո՞վ է լինելու ՀՀ հաջորդ նախագահը

ԱՐԽԻՎ

Դեռ երկու տարի առաջ՝ հենց այս հարցն էր օրակարգային քաղաքական ուժերի համար, որովհետեւ նախագահական ընտրություններն ու նախագահի ինստիտուտն էին որոշում երկրի իշխանության հարցը։ Բաղրամյան 26-ն իր այսօրվա ազդեցիկությունը կպահպանի մինչեւ 2018թ.-ի ապրիլը, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը կնշանավորի նաեւ նախագահի ինստիտուտի իրավա-քաղաքական կարգավիճակի փոփոխություն։ Նոր կառավարման համակարգն իշխանության կենտրոն դարձնում է կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, իսկ նախագահին վերապահվում են ներկայացուցչական, արտաքին քաղաքականության արարողակարգային լիազորություններ։

Այլ խոսքով՝ խորհրդարանի կողմից յոթ տարով ընտրվող պաշտոնյան ունենալու է «անգլիական թագուհու» կարգավիճակ։

Բայց, ինչքան էլ «խուզված» լինեն նոր նախագահի լիազորությունները, այդ պաշտոնյան սահմանադրորեն հանդիսանալու է պետության գլուխը, ունենալու է որոշակի ազդեցիկություն, մեծ կամ փոքր «բաժնեմաս»՝ իշխանության համակարգում։ Այսինքն, չորրորդ նախագահը՝ նույնիսկ անկախ անձից, ինտեգրված է լինելու իշխանության էլիտային, մանավանդ՝ այս պաշտոնյայի ընտրությունը կախված է խորհրդարանական մեծամասնությունից, իդեալական տարբերակում (եթե ընտրվի առաջին փորձից)՝ նաեւ ընդդիմության կամ դրա մի հատվածի աջակցությունից։ Ասել կուզի՝ նախագահն ինչ- որ իմաստով խորհրդանշելու է քաղաքական մեծ ու փոքր համաձայնություններ՝ կամա թե ակամա ստանձնելով «քաղաքական արբիտրի» դեր։

Շատ է խոսվում այն մասին, որ հանրապետության չորրորդ նախագահը լինելու է Գագիկ Հարությունյանը, ով, տարիքի բերումով՝ լքելու է ՍԴ նախագահի պաշտոնը։ Միանգամայն հնարավոր տարբերակ է, երբ ուսումնասիրում ենք Հարությունյանի գործունեության վերջին 25 տարիները։ Նա փոխզիջումային կերպար է եւ, օրինակ, 1990-91թթ.-ին՝ կամրջի դեր կատարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր իշխանության ու հեռացող «կուսնոմենկլատուրայի» միջև։ Չգիտեմ՝ դրանից ինչքանով շահեց պետությունը, սակայն Գագիկ Հարությունյանն այսպես էլ չհեռացավ իշխանության օլիմպոսից՝ այնտեղ մնալով երկրի փոխնախագահի, վարչապետի եւ ՍԴ նախագահի պաշտոններում։ Հարությունյանն այս տարիներին ունեցել է ազդեցություն, սակայն գերադասել է մնալ ստվերում։ Նա ընդունելի ֆիգուր է իշխանությունն ամբողջացնող խմբավորումների համար, որովհետեւ նրանց հետ ունի նորմալ հարաբերություններ՝ առանց որեւէ կլանի հետ նույնանալու։ Չնայած ՍԴ կայացրած, մեղմ ասած՝ վիճահարույց վճիռների՝ Հարությունյանի հանդեպ լոյալ է նաեւ ընդդիմությունը՝ թերեւս իշխանության միջակության համատեքստում՝ գնահատելով նրա ինտելեկտուալ պոտենցիալը։ Մոտավորապես այսպիսի կերպար է կառավարման նոր համակարգը «նախապատրաստում» ապագա նախագահի համար։

Ընդ որում, Հարությունյանը խնդիր չի ունենա թե՛ այն պարագայում, եթե վարչապետ լինի Սերժ Սարգսյանը եւ թե՛ այն դեպքում, եթե այդ պաշտոնում մնա Կարեն Կարապետյանը։ Գործող նախագահը ՍԴ նախագահին անվերապահ վստահում է, Կարապետյանի հետ՝ Հարությունյանների գերդաստանն ունի խնամիական հարաբերություններ(Կարեն Կարապետյանի դուստրը Գագիկ Հարությունյանի եղբոր հարսն է):

2018թ.-ին նախագահի պաշտոնը տեսականորեն կարող է զբաղեցնել Սեյրան Օհանյանը։ Ասում եմ՝ տեսականորեն, որովհետեւ մի տեսակ հարթ տեղի չունեցավ գեներալի հրաժեշտը՝ ՊՆ նախարարի պաշտոնին։ Արտաքուստ քողարկված լարվածություն կա բարձրագույն իշխանության եւ Օհանյանի հարաբերություններում։ Տպավորություն կա, որ նախկին նախարարը ինքնադրսեւորման նոր՝ հավակնոտ հարթակ է փնտրում, իսկ իշխանությունները նրան կաշկանդում են «մտրակի եւ քաղցրաբլիթի» քաղաքականությամբ։ Իսկ գուցե այս ամենը մշակված տեխնոլոգիա՞ է, որպեսզի հասարակությունն ավելի լավ «մարսի» մի քիչ «ընդդիմադիր» Օհանյանի նոր մուտքն՝ իշխանություն։

Եթե Սերժ Սարգսյանը, 2018-ին, այնուամենայնիվ, վարչապետ է դառնալու, չի բացառվում, որ Կարեն Կարապետյանի համար նախատեսված է ԱԺ կամ հանրապետության նախագահների պաշտոնները։ Մանավանդ՝ խոստացվող բարեփոխումները կարող են նրան հասարակական վստահության որոշակի ռեսուրսով օժտել։

Սահմանադրորեն մեծ է լինելու նոր խորհրդարանի կշիռը, նաեւ՝ ծանրաբեռնվածությունը։ Գալուստ Սահակյանն իր պաշտոնին չի «ձգում» նույնիսկ այսօր եւ տրամաբանական կարող է լինել, որ թոշակի գնալու նրա ճանապարհն անցնի նախագահական պալատով։

Մի ժամանակ Հովիկ Աբրահամյանը երազում էր Սերժ Սարգսյանի «ժառանգորդը» դառնալու մասին։ Եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ Արգամիչի ծառայությունները դեռ պահանջարկված են, ապա նա կարող է ստանալ «փոխհատուցում»՝ նախագահի պաշտոնում նշանակվելով։

Եվ վերջապես՝ չորրորդ նախագահ կարող է դառնալ մեկը, ով իշխանություններին անգնահատելի ծառայություն կմատուցի խորհրդարանական առաջիկա ընտրություններում։ Մոտավորապես այն եղանակով, ինչի շնորհիվ՝ ժամանակին Արթուր Բաղդասարյանը հայտնվեց ԱԽ քարտուղարի պաշտոնում։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարարFREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներինՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև ՄոսկվանԳերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ովՄեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնին
Ամենադիտված