Մոսկվայի մարզում ընտրվել Է Ռուսաստանում Ամանորի գլխավոր եղևնին
ԱՐԽԻՎ
Կրեմլի Սոբոռնայա հրապարակում կկանգնեցվի այն եղեւնին, որը կբերվի Մոսկվայի մարզի Իստրայի շրջանից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, հայտնել Է Մոսկվայի մարզի անտառտնտեսության կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Հարյուրամյա գեղեցկուհուն (®) հատուկ փորձագիտական հանձնախումբն ընտրել Է մի քանի տասնյակ մրցակցուհիների թվում: Ընտրված եղեւնու բարձրությունը 30 մետր Է, բնի տրամագիծը՝ 70 սանտիմետր, ճյուղերի բացվածքը՝ 15 մետր»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Եղեւնին պլանավորվում Է հատել դեկտեմբերի կեսերին: Այս պահին ծառն, ինչպես ճշտում Է գերատեսչությունը, գտնվում Է հուսալի պահպանության ներքո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը