Վեց մարդ, այդ թվում՝ հինգ երեխա է զոհվել Տվերի մարզում տեղի ունեցած հրդեհից
ԱՐԽԻՎ
Վեց մարդ, այդ թվում՝ հինգ երեխա է, նախնական տվյալներով, զոհվել Ռուսաստանի Տվերի մարզի Սպիրովյան շրջանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգի իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:
«Պենկովո գյուղի Ցենտրալնայա փողոցի բնակելի տանը հրդեհի մասին տեղեկատվությունը հերթապահ ծառայությունում ստացվել է նոյեմբերի 15-ին ժամը 02:59-ին: Նախնական տվյալներով՝ զոհվել է մի կին եւ հինգ երեխա»,- ասել են գերատեսչությունում:
Այնտեղ հավելել են, որ հերդեհից տուժել է նաեւ մի տղամարդ, որին շոկային վիճակում եւ այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Մամուլի ծառայությունում ճշտել են, որ փրկարարները հրդեհը մարել են ժամը 03:50-ին: Ընդամենը հրդեհի մարմանը ներգրավվել է 35 մարդ եւ 14 միավոր տեխնիկա:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը