Apple-ն սկսել է վիրտուալ իրականության ակնոցի մշակումը
ԱՐԽԻՎ
Apple-ն սկսել է վիրտուալ իրականության ակնոցի մշակումը: Այդ մասին այսօր, նոյեմբերի 15-ին՝ հայտնել է Bloomberg-ը: Հրատարակությունը դա համարում է «գաղտնի ծրագիր»՝ վկայակոչելով ընկերության աղբյուրներ, որոնց անունները չեն նշվում:
Նրանց տեղեկատվությամբ՝ տեխնոլոգիան առայժմ նախնական փորձարկումներ է անցնում: Ենթադրվում է, որ ակնոցը կլինի անհաղորդալար, հատուկ դիսփլեյներով, որոնք օգտատերերին թույլ կտան վերարտադրել տեսագրություններ եւ այլ տեղեկատվություն:
Եթե թեստերը հաջող լինեն, տեխնոլոգիայի զանգվածային արտադրությունը կարող է սկսվել 2018 թվականից ոչ շուտ, հայտնել է Apple-ի աղբյուրը:
Ավելի վաղ գործադիր տնօրեն Թիմ Քուկը խանդավառություն է խոսել Pokemon Go խաղի աճող ժողովրդականության պատճառով հավելյալ իրականության տեխնոլոգիաների զարգացման մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը