ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի հետաձգվելու և կկայանա 2017թ-ին
Հասարակություն
ՆԱՏՕ-ի տարեկան գագաթնաժողովը չի հետաձգվել: Այն կկայանա 2017 թվականին: Այս մասին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին:
Նա հերքեց այն տեղեկատվությունը, որ գագաթնաժողովը հետաձգվել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրվելու հետ կապված: «Հարցն այն է, որ գագաթնաժողովի համար հստակ ժամկետ դեռ չի որոշվել, բայց այն ամեն դեպքում կայանալու էր՝ անկախ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքից: Մենք կգումարենք գագաթնաժողով՝ ավելի ամրապնդելու համար մեր անդրատլանտյան կապերը»,- ասաց Շին, հավելելով, որ գագաթնաժողովը տեղի կունենա, երբ բոլոր կողմերը պատրաստ կլինեն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ