Թողարկվել է երիտասարդ Օբամայի մասին ֆիլմի թրեյլերը
ԱՐԽԻՎ
Netflix ալիքն իր TouTube-ալիքում թողարկել է «Բարրի» կինոժապավենի առաջին թրեյլերը, ժապավեն, որտեղ պատմվում է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի պատանեկության մասին: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1981 թվականի աշնանը, երբ 20-ամյա Օբաման ժամանում է Նյու Յորք, որտեղ սկսում է ուսումը Կոլումբյան համալսարանում:
Կինոնկարի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 16-ին: Գլխավոր դերը կատարել է Ջեքսոն Միտչելը: Ֆիլմում նաեւ նկարահանվել են Էշլի Ջադը, Անյա Թեյլոր Ջոյը, Ջեննա Էլֆմանը եւ Լայնաս Ռոուչը: Կինոժապավենի ռեժիսորն է Վիքրամ Գանդին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)