Անկարայի դատախազությունը Սիրիայի քրդերի առաջնորդին կալանավորելու որոշում է կայացրել
ԱՐԽԻՎ
Անկարայի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել կալանավորել Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմին: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, կալանավորման մասին որոշումը կայացվել է Անկարայում փետրվարի 17-ին իրականացված ահաբեկչության հետաքննության շրջանակում:
Ընդհանուր առմամբ դատախազությունը կալանավորման որոշում է ընդունել 48 մարդու նկատմամբ, որոնց շարքում են նաև Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդներ Ջեմիլ Բայըքը, Մուրաթ Քարայըլանը և Ֆեհման Հուսեյնը:
2016 թվականի փետրվարի 17-ին զինվորական մեքենայի անցնելու ժամանակ պայթյուն էր իրականացվել Մերասիմ փողոցում կայանած պայթուցիկով բեռնավորված մեքենայի միջոցով: Կատարվածի հետևանքով 29 մարդ զոհվել էր, 60-ը՝ վիրավորվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Քրդստանի ազատության բազեներ (TAK) կազմակերպությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)