Նավահո ցեղի կանանց գեղեցկության մեկդարյա էվոլյուցիան ցուցադրել են մեկրոպեանոց հոլովակում
ԱՐԽԻՎ
The Cut պորտալն իր YouTube-ալիքում տեսահոլովակ է հրապարակել նավահո հնդկացիական ցեղի կանանց գեղեցկության մեկդարյա էվոլյուցիայի մասին: Տեսագրությունը հրապարակվել է նոյեմբերի 23-ին, այն երկու օրում դիտել են ավելի քան 124 հազար անգամ:
Տեսահոլովակն ստեղծվել է «100 տարվա գեղեցկություն» տեսանախագծի շրջանակներում, որը նվիրված է նորաձեւ կերպարների էվոլյուցիային:
Նավահո ցեղի բնակիչներն ապրում են գլխավորապես ԱՄՆ-ի հարավային նահանգներում: Այն երկրում առավել մեծաթիվ հնդկացիական ցեղերից մեկն է, որն ունի շուրջ 250 հազար ներկայացուցիչ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը