«Հայկական Ժամանակ». ՀՀԿ-ն որոշել է, թե ով է դառնալու ԱԺ փոխնախագահ
ԱՐԽԻՎ
ՀՀԿ-ն որոշել է, թե ով է դառնալու ԱԺ փոխնախագահ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը, և հիշեցնում, որ ինչպես արդեն տեղեկացրել էին, ԱԺ նախագահի հարցը վերջնականապես որոշված է. դա լինելու է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ փոխնախագահ, ըստ ՀՀԿ-ին մոտ թերթի աղբյուրների, կդառնա ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանը: Վերջինս արդեն մի քանի օր է, ամենուր հայտարարում է, որ խորհրդարանից ոչ մի տեղ չի գնալու: Թերթի աղբյուրների փոխանցմամբ , Նիկոյանը ԱԺ նախագահությունում մնալու է ի հակակշիռ Հովիկ Աբրահամյանի: Աբրահամյանն ու Նիկոյանը, ինչպես հայտնի է, շատ վատ հարաբերություններ ունեն: Այս ընթացքում, Հովիկ Աբրահամյանը փորձել է հասնել նրան, որ ԱԺ փոխնախագահ դառնա ոչ թե Նիկոյանը, այլ Գալուստ Սահակյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, պնդել է Նիկոյանի թեկնածության վրա: Իսկ Գալուստ Սահակյանը, ըստ նույն աղբյուրների, կշարունակի ղեկավարել ՀՀԿ խմբակցությունը: ՀՀԿ քվոտայով ԱԺ գործող փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, թերևս, կդառնա խմբակցության քարտուղարը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի