Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում 

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

Հասարակություն

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը:

Ուղերձն ամբողջությամբ՝ ներկայացնում ենք ստորև.

Երեսունհինգ տարի է անցել այն օրից, ինչ ի հայտ եկավ ՁԻԱՀ-ը: Միջազգային համայնքը կարող է հետ նայել որոշ հպարտությամբ, բայց մենք պետք է նաև առաջ նայենք վճռականությամբ և պարտավորված՝ մինչև 2030 թվականը վերջ դնելու ՁԻԱՀ-ի համաճարակին:

Հիվանդությունը հաղթահարելու հարցում իրական առաջընթաց է գրանցվել: Աննախադեպ թվով մարդիկ բուժում են ստանում:

2010 թվականից ի վեր մորից երեխային փոխանցման միջոցով վարակված երեխաների քանակը կիսով չափ նվազել է: Տարեցտարի նվազում է ՁԻԱՀ-ի հետ կապված պատճառներով մահացության ցուցանիշը, իսկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի տևողությունը երկարում է:
Վերջին հինգ տարվա ընթացքում կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցներից օգտվելու հնարավորություն ունեցող մարդկանց թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 18 միլիոնի:

Ճիշտ ներդրումների շնորհիվ աշխարհը կարող է արագացված առաջխաղացում ունենալ՝ հասնելով մինչև 2030 թվականը 30 միլիոն մարդու բուժման մեր թիրախին: Այժմ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցները, որ կանխում են մորից երեխային փոխանցումը, հասանելի են դրանց կարիքն ունեցող մարդկանց ավելի քան 75 տոկոսին:

Չնայած հստակ առաջընթացին՝ մեր հաջողությունները դեռևս փխրուն են: Երիտասարդ կանայք հատկապես խոցելի են այն երկրներում, որտեղ ՄԻԱՎ-ը մեծ տարածում ունի, մասնավորապես՝ Ենթասահարային Աֆրիկայում: Բնակչության ռիսկային խմբերը շարունակում են անհամաչափորեն ենթարկվել ՄԻԱՎ-ով վարակման վտանգին: Առաջնային վարակումները հատկապես տարածված են ներերակային թմրամիջոցներ գործածող մարդկանց, ինչպես նաև նույնասեռական տղամարդկանց ու այլ՝ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց շրջանում: ՁԻԱՀ-ի համաճարակը տարածվում է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ ուղեկցվելով խարանով, խտրականության դրսևորումներով ու պատժիչ օրենքներով:

Ամբողջ աշխարհում սոցիալապես անապահով մարդիկ զրկված են ծառայություններից և խնամքից օգտվելու հնարավորությունից: Քրեականացումն ու խտրականությունն օր օրի խթանում են նոր վարակումները: Կանայք և աղջիկները շարունակում են լինել հատկապես տուժող խումբը:

«Կայուն զարգացման օրակարգ - 2030» ծրագիրն ընդունվել է ոչ ոքի չանտեսելու խոստումով: Եվ այս խոստումը ոչ մի այլ ոլորտում ավելի կարևոր չէ, քան ՁԻԱՀ-ի դեմ պայքարում: Երիտասարդ, խոցելի և լուսանցք մղված մարդկանց օգնելը կփոխի համաճարակի ընթացքը: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ/ UNAIDS) ռազմավարական շրջանակը համահունչ է Կայուն զարգացման նպատակներին, որոնք ընդգծում են, թե ինչպես է ՄԻԱՎ-ի դեմ պայքարը շաղկապված կրթության, խաղաղության, գենդերային հավասարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում առաջընթացին: Հպարտությամբ եմ հետևում, թե ինչ նվիրվածությամբ են ՄԱԿ-ը և ՄԱՁԻԱՀ-ը, Միշել Սիդիբեի առաջնորդությամբ, այս համաճարակին վերջ տալու նոր ու առավել արդյունավետ լուծումներ փնտրում:

Առաջին տասնամյակի ընթացքում տուժած խմբերը հրաժարվեցին ՁԻԱՀ-ին հակազդման հարցում ոչինչ չանելու, ոչնչով աչքի չընկնելու և թույլի դիրքից: Նրանց խիզախությունն էր, որ առաջընթացի հանգեցրեց կանանց և երեխաների առողջությունը պահպանելու, կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների մատչելիության մեծացման ու ձայնազուրկներին խոսք տալու հարցերում: Բոլորս պետք է միավորվենք այդ նույն անկոտրում ոգով: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը ես ողջունում եմ առաջնորդների, քաղաքացիական հասարակության, ՄԱԿ-ի իմ գործընկերների, ինչպես նաև մասնավոր հատվածի անխոնջ ջանքերը՝ ուղղված այս հարցում առաջխաղացմանը:

Մինչ պատրաստվում եմ հրաժեշտ տալ Գլխավոր քարտուղարի պաշտոնին, բոլորիդ հորդորում եմ. եկեք վերստին պարտավորվենք միասին իրականություն դարձնել ՁԻԱՀ-ից զերծ աշխարհի մեր տեսլականը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ) Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր
Ամենադիտված