Պուտինը կարող է հասնել մինչև Մեծ Բրիտանիա. Սավչենկո
ԱՐԽԻՎ
Կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ուկրաինացի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները չեն սահմանափակվում Ուկրաինայի արևելքով։
Սավչենկոն հայտարարել է, որ եթե Արևմուտքը չմիջամտի, ապա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը կարող է ավարտվել Մեծ Բրիտանիայում։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է ունենալ սկզբունքներ, որպեսզի պաշտպան կանգնեն և չկրկնվի քաղաքականության այն տեսակը, որը հանգեցրեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների սկսվելուն։
Սավչենկոյի խոսքերով՝ Դոնալդ Թրամփը շուտով կիմանա, որ չի կարողանա նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ. «Անկարելի է ջերմ հարաբերություններ ունենալ մի երկրի հետ, որը չի հարգում մյուսների ժողովրդավարական իրավունքները»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)