Ռուհանին Օբամայից պահանջել է չստորագրել Իրանի դեմ պատժամիջոցների երկարացման մասին որոշումը
ԱՐԽԻՎ
Իրանի Նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջել է հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգում նախատեսող փաստաղթի ստորագրումից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Ռուհանին, ելույթ ունենալով Իրանի խորհրդարանում, ասել է, որ Օբաման «պարտավոր է» Իրանի նկատմամբ սահմանափակումների միջոցների ժամկետների երկարաձգումից։ Սակայն ԱՄՆ-ի Սենատն անցնող շաբաթ ընդունել էր ամերիկյան միակողմանի պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու որոշում։
Ռուհանին իր ելույթում զգուշացրել է. «Մենք իրագործում ենք համաձայնությունը կյանքի կոչելու պարտավորությունները, բայց ի պատասխան չկատարման կամ նույնիսկ դրանց իրագործման ոլորտում տատանումների մենք ստիպված կլինենք գործել համապատասխանաբար»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)