Թրամփը քննադատել է Պեկինի տնտեսական քաղաքականությունը եւ նրա քայլերը հարավչինական ծովում
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ՉԺՀ-ի տնտեսական քաղաքականության, ինչպես նաեւ Հարավչինական ծովում Պեկինի գործողությունների քննադատությամբ: Համապատասխան հաղորդագրությունը դեկտեմբերի 4-ի երեկոյան նա զետեղել է Twitter-ի իր էջում:
«Մի՞թե Չինաստանը հարցրել է մեզ, թե լա՞վ է արդյոք արժեզրկել իրենց արժույթը (որպեսզի մեր ընկերությունների համար ավելի դժվար լինի մրցակցելը), բարձր հարկերով հարկել մեր ապրանքները, որոնք ստացվում են նրանց երկրում (իսկ ԱՄՆ-ը նրանցից հարկեր չի գանձում) կամ էլ ընդգրկուն ռազմական համալիր կառուցել Հարավչինական ծովում: Ես այդպես չեմ կարծում»,- գրել է Թրամփը:
Նախընտրական արշավի ընթացքում քաղաքական գործիչը բազմիցս արտահայտվել է չինական ապրանքների համար հատուկ մաքսերի սահմանման օգտին՝ պնդելով, որ ՉԺՀ-ն երկկողմ առեւտրի բնագավառում հաշվեկշռի խախտման հաշվին վնաս է հասցնում ԱՄՆ-ին: Հանրապետականը նաեւ Պեկինը համարել է Վաշինգտոնի տնտեսական թշնամին ազգային արժույթի փոխարժեքի մեքենայությունների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)