Ռուս զինվորական բժշկուհի է զոհվել Հալեպում հոսպիտալի գնդակոծման հետեւանքով
ԱՐԽԻՎ
Ռուս զինվորական բժշկուհի է զոհվել Սիրիայի Հալեպ քաղաքում ընդդիմության զինյալների կողմից հոսպիտալի գնդակոծման հետեւանքով, եւս երկու բուժաշխատողներ վերքեր են ստացել: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Այսօր տեղի բնակիչներին ընդունելու ժամանակ զինյալների հրետակոծմանն է ենթարկվել Հալեպում պաշտպանության նախարարության շարժական հոսպիտալը: Դրա հետեւանքով զոհվել է ռուս զինծառայող մի բժշկուհի: Երկու բուժաշխատողներ ծանր վերքեր են ստացել: Տուժել են նաեւ բժիշկներին այցելած տեղի բնակիչներ»,-ասել է նա:
Կոնաշենկովը նշել է, որ հոսպիտալը գնդակոծած զինյալները ունեին դրա կոորդինատները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)