Ավտոբուսների և բեռնատարների երթևեկը Ստեփանծմինդա – Լարս ճանապարհով նախատեսվում է վերականգնել այսօր՝ ժամը 14։00-ի սահմաններում
ԱՐԽԻՎ
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին' ժամը 11։00-ի դրությամբ, բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու աշխատանքները շարունակվում են։
Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների երթևեկը նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում