Malone-ն թողարկել է Ծննդյան տոների տեսահոլովակ, որտեղ գլխավոր դերում Պիերոն է
ԱՐԽԻՎ
Jo Malone կոսմետիկական առեւտրանիշը վաճառքի է հանել տոնական հավաքանիներ, որոնց մեջ մտնում են օդեկոլոններ, բուրավետացված մոմեր եւ օճառ, ինչպես նաեւ թողարկել է Ծննդյան տոների հավաքածու՝ օդեկոլոն եւ Orange Bitters մոմ: Դեկտեմբերի 6-ին այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է առեւտրանիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Բացի տարբեր արտադրանքների հավաքանիներից, Jo Malone-ն առաջարկում է բացառիկ նվերներ՝ «Սուրբ Ծննդյան օրացույց» եւ «Սուրբ Ծննդյան զարդատուփ»:
Տոնական հավաքածուի առթիվ առեւտրանիշը նկարահանել է Make Merry Mischief («Բարի չարաճճիությունե) տեսահոլովակը, որտեղ Պիերոյի զգեստներով պատանիները գաղտնի փաթեթավորում եւ բաժանելու են տանում նվերները:
Տեսանյութի գործողությունը տեղի է ունենում Լոնդոնի մի առանձնատան մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)