Եմենում 60 ուղևորով նավ է կորել
ԱՐԽԻՎ
Արաբական ծովում նավ է անհետացել, որը Եմենի իշխանությունները հինգ օր շարունակ չեն կարողանում գտնել: Նրանք երկյուղում են, որ նավում գտնվող 60 ուղեւորները զոհվել են, տեղեկացնում է BBC-ն:
Երկրի ձկնորսության նախարարությունը հայտնել է, որ նավն Արաբական ծովում անհետացել է Սոքոթրա կղզու մոտ
Իշխանությունները փորձում են գտնել նավը: Նրանք վախենում են, որ ուղեւորները կարող են խեղդված լինել:
Նավում եղել են կանայք եւ երեխաներ: Նավը մեկնել էր էլ Մուքալլա նավահանգստից:
Իշխանությունները նաեւ հայտնել են, որ երկու մարդու հաջողվել է փրկել: Նրանց հայտնաբերել են ավստրիական եւ ավստրալական նավերը, ճշտել են Եմենի պետական զանգվածային լրատվամիջոցները:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը