«Ժամանակ». Սերժ Սարգսյանը ծրագրում է, որ ամենամեծ «ընդդիմադիր» խմբակցությունը նոր ԱԺ-ում պետք է գլխավորի ՀՎԿ-ն
ԱՐԽԻՎ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական Վերածնունդ» կուսակցությունը վերջին զարգացումներից հետո նոր ԱԺ-ում իր ներկայությունն է հաշվարկում։ Արթուր Բաղդասարյանը հասկանում է, որ Սերժ Սարգսյանի ծրագրում է ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի միջոցով «ազգային համաձայնության կառավարություն» ձևավորել։
Ստեղծված պայմաններում Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ կարող է մաս կազմել կառավարությանը, բայց Սերժ Սարգսյանը այդ գաղափարին դեմ է, քանի որ այդ դեպքում ԱԺ կանցնեն անվերահսկելի ընդդիմադիր ուժեր, իսկ նոր Սահմանադրությամբ՝ առնվազն 1/3-ը պետք է ընդդիմությունը ներկայացված լինի։ Սերժ Սարգսյանը ծրագրում է, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը նոր ԱԺ-ում պետք է գլխավորի «Հայկական Վերածնունդ»-ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)