Ռուսաստանի հարավում ավելի քան 200 հազար մարդ առանց լույսի է մնացել
ԱՐԽԻՎ
Ադիգեայում, Կալմիկիայում, Կրասնոդարի երկրամասում եւ Ռոստովի մարզում ավելի քան 204 հազար մարդ առանց լույսի է մնացել թաց ձյունով ուղեկցվող սաստիկ քամու պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության հարավային տարածաշրջանային կենտրոնում:
«Մոսկվայի ժամանակով ժամը 8.00-ի տվյալներով՝ Ռուսաստանի հարավում էլեկտրաէներգիայի անջատումներ են արձանագրվել չորս սուբյեկտներում. Ադիգեա, Կալմիկիա, Կրասնոդարի երկրամաս եւ Ռոստովի մարզ: Ընդամենն անջատման գոտու մեջ է հայտնվել 33 մունիցիպալ կազմավորումներից 277 բնակավայր»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Անջատումների մեծ մասը բաժին է ընկել Ռոստովի մարզին, որտեղ առանց լույսի է մնացել ավելի քան 180 հազար մարդ:
Լուսանկարը' ТАСС-ի


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)