Վուդի Հարելսոնը կնկարահանի աշխարհում առաջին «կենդանի կինոն»
ԱՐԽԻՎ
«Լոնդոնում կորածը» ֆիլմը, որի պրեմիերան նախատեսված է 2017 թվականի հունվարի 19-ին, կդառնա պատմության մեջ առաջին կինոժապավենը, որը նկարահանված կլինի իրական ժամանակի ռեժիմով. կինոթատրոնում հանդիսականներն այն կտեսնեն անմիջականորեն նկարահանման պահին: Այս ֆիլմն ամերիկացի դերասան Վուդի Հարելսոնի ռեժիսորական դեբյուտն է, հաղորդում է Entertainment Weekly-ն:
«Արդեն գոյություն ունի կինոթատրոններում թատերական ներկայացումների ուղիղ հեռարձակման պրակտիկա: Բայց մերն ուրիշ կլինի. իսկական ֆիլմ՝ 14 նկարահանվող հարթակներից եւ 30 դերասաններով»,- պատմել է ռեժիսորն իր նախագծի մասին:
100 րոպե տեւողությամբ ֆիլմը կնկարահանվի մեկ խցիկով եւ մեկ դուբլով:
Հարելսոնը կինոնկարում հանդես է գալիս որպես դերասան՝ Օուեն Ուիլսոնի եւ Վիլլի Նելսոնի հետ մեկտեղ:
55-ամյա Հարելսոնը հայտնի է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են «Բնածին մարդասպանները», «Անպարկեշտ առաջարկություն», «Խփի՛ր վեգին», «Մարտահնոցից», «Խաբեության պատրանք», «Սոված խաղեր» կինոնկարները, ինչպես նաեւ «Իսկական խուզարկուն» սերիալի առաջին եթերաշրջանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)