Թուրքիայում Կայսերիի պայթյունի հետ կապված հեռարձակման արգելք է հայտարարվել
ԱՐԽԻՎ
Թուրքական Կայսերիում ավտոբուսի պայթյունից հետո երկրում հեռարձակման արգելք է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Արգելքի հայտարարումը մեկնաբանվում է հասարակության մեջ վախ, խուճապ չառաջացնելու, ահաբեկչական խմբավորումների շահերին չծառայելու անհրաժեշտությամբ:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ և շտապօգնության մեքենաներ: Խոսվում է վիրավորների և զոհերի մասին: Ավտոբուսում եղել են նաև զինվորներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն