Ինդոնեզիայում զինվորական ինքնաթիռ է կործանվել. կա 13 զոհ
ԱՐԽԻՎ
Ինդոնեզիայի արևելքում այդ երկրի ռազմաօդային ուժերի Hercules C-130 ինքնաթիռ է կործանվել: Օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են, հայտնում է BBC-ն:
Իշխանությունների տեղեկացմամբ՝ ինքնաթիռում եղել է 3 օդաչու և զինվորական անձնակազմի 10 անդամ:
Երկրի ռազմաօդային ուժերի ղեկավարը տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ վթարի հնարավոր պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները:
Ինքնաթիռը պետք է սննդամթերքի պահուստ փոխադրեր Տիմիկա քաղաքից Վամենա քաղաք, սակայն կիրակի վաղ առավոտյան կործանվել է լեռնային տարածքում:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը