Լիբանանի կառավարության նոր կազմում 2 հայ նախարար կա
ԱՐԽԻՎ
Լիբանանի նախագահական պալատում քիչ առաջ հայտարարվեց նորակազմ կառավարության անդամների անունները։
Այսպիսով, ինչպես լիբանանյան աղբյուրներից տեղեկանում է «Հայ Ձայնը», 30 նախարարներից երկուսը հայեր են՝ Ավետիս Կիտանյանը և Ժան Օղասաբյանը։
Լիբանանի վարչապետ Սաատ Հարիրին կառավարության կազմավորումից անմիջապես հետո հայտարարություն արեց և տեղեկացրեց, որ այս կառավարությունը կարճաժամկետ կյանք ունի և իրենց համար այսօր առաջնայինը լինելու է նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ու վավերացումը։
Նշենք, որ Ժան Օղասաբյանը համարվում է վարչապետ Հարիրիի շատ մոտ անձնավորություն, իսկ Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ից է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)