«Աստղային պատերազմներ» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 290 մլն դոլար
ԱՐԽԻՎ
«Աստղային պատերազմներ» կինոսագայի սփին-օֆը՝ «Վտարակ-մեկ» ֆիլմը, վարձութային առաջին հանգստյան օրերին ամբողջ աշխարհում հավաքել է 290,5 մլն դոլար, տեղեկացնում է BBC-ն:
Դրամական մուտքերի մեծ մասը՝ 155 մլն դոլարը, ապահովել են ԱՄՆ-ի եւ Կանադայի հանդիսատեսները: Այդ մասին վկայում են դրամական մուտքերի վերլուծության Exhibitor Relations ընկերության տվյալները:
Անցյալ տարի սագայի նախորդ՝ «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնք» յոթերորդ ֆիլմի պրեմիերան առաջին հանգստյան օրերին հավաքել էր 529 մլն դոլար՝ գերազանցելով համաշխարհային դրամամուտքերի ռեկորդը:
comScore ընկերության վերլուծաբան Փոլ Դերգաբիդիանի խոսքով՝ «Աստղային պատերազմների» աշխարհին նվիրված նոր ժապավենը արդարացրեց քննադատների սպասումները:
«Վտարակ-մեկ»-ում գլխավոր դերերը կատարել են Ֆելիսիթի Ջոնսը (Ջին Էրսո) եւ Ռիզ Ահմեդը (Բոդհի Ռուք):
LucasFilm ստուդիան, որը Disney կորպորացիան չորս տարի առաջ գնել էր 4 մլրդ դոլարի դիմաց, պլանավորում է հետագայում էլ «Վտարակ-մեկ»-ի ոգով թողարկել սագայի շարունակությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)