Կարելի էր սպասել նաև այսպիսի հետևանք. ՀՅԴ անդամը ԲՀԿ–ի՝ կոալիցիա չմտնելու մասին
ԱՐԽԻՎ
Եթե ԲՀԿ–ն նախընտրական շրջանում տանում էր այսպես ասած ընդդիմադիր գիծ, ինչո՞ւ չի կարելի սպասել նաև այսպիսի հետևանք։ Այս կարծիքը «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիա չկազմելու վերաբերյալ հայտնեց ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը։ Ըստ նրա՝ կոալիցիա կազմել–չկազմելու հնարավորթյունը 50/50 էր։
Ըստ նրա, կարևոր զարգացումները դեռ առջևում են, քանի որ մի հարց է կոալիցիա չկազմելը, մեկ այլ հարց՝ նախագահական ընտրություններում գործող նախագահի թեկնածությունը չսատարելը։ «Այստեղ կա երկու տարբերակ. չլինել կոալիցիայում՝ պաշտպանել նախագահին, և մյուսը՝ չլինել կոալիցիայում և չպաշտպանել նախագահին», – նշեց բանախոսը՝ հավելելով, որ կախված նրանից, թե որ տարբերակը կընտրի ԲՀԿ–ն, դրանով էլ կպայմանավորվի այդ կուսակցության հետագա ընթացը և այն, թե ինչպես նա կհամագործակցի մյուս կուսակցությունների հետ։
Կոալիցիա չկազմելու պատճառները Կարապետյանին հայտնի չեն։ Նա մեջբերեց մամուլում տեղ գտած հրապարակումները, թե «գրվում էր այն մասին, որ կա վարչապետի պայման, կան ԱԺ նախագահի հետ կապված խնդիրներ»։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի