Հյուրանոց կդառնա ևս մեկ նախարարության շենք
ԱՐԽԻՎ
Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԿԱ պետական կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ամփոփիչ ասուլիսը:
Խոսելով Տրանսպորտի և կապի նախարարության շենքի հնարավոր վաճառքի մասին, Արման Սահակյանը նշեց, որ եթե շենքի վաճառքն իրականանա, դա կլինի մեր պետության, մեր երկրի համար կարևորագույն և ամենալավ գործարքներից մեկը: Արման Սահակյանը չբացառեց, որ շենքի տեղում կարող է լինել հյուրանոցային համալիր:
Հարցին, թե օրինակ հնարավո՞ր է՝ գիշերային ակումբ լինի, Արման Սահակյանը, հարցը ծիծաղելի համարելով, պատասխանեց.
«Իհա՛րկե հնարավոր չէ»:
Արման Սահակյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ հանրապետության հրապարակը դառնա զբոսաշրջային կենտրոն, քանի որ հյուրանոց կառուցելը խթանում է զբոսաշրջությունը:
Դիտարկմանը, թե Երևան քաղաքում առանց այն էլ բավականին շատ են հյուրանոցային համալիրները, ո՞րն է նոր հյուրանոց կառուցելու տրամաբանությունը, պատասխանեց.
«Ինչ վերաբերում է հյուրանոցների քանակին, այդ գնահատականը մենք չենք տալիս: Ես մի բան գիտեմ. եթե Հայաստանի հանրապետությունում մի քանի գերատեսչություն միանգամից որոշակի ծրագրեր են ունենում, որտեղ սպասվում են հյուրեր, հյուրանոցները չեն բավականացնում: Իսկ հյուրանոց կառուցելը վատ բան չէ, համենայն դեպս՝ խթան է զբոսաշրջության զարգացմանը»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)