Կալցիումային հավելումները կրկնապատկում են սրտի կաթվածի ռիսկը
ԱՐԽԻՎ
Շվեյցարացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կալցիումի դեղամիջոցների ընդունումը կրկնապատկում է սրտի կաթվածի հնարավորությունը։
Ցյուրիխի համալսարանում անցկացված ուսումնասիրությունը, որն ապա տպագրվել «Սիրտ» Պարբերականում, բացահայտել է, որ կալցիումի հավելումները կարող են հանգեցնել անոթների պատերին հանքային նստվածքների։
Ուսումնասիրության 11 տարիների ընթացքում հետազոտվել և հսկողության տակ է գտնվել է 24 հազար մարդ, որի արդյունքում գիտնականները հայտարարել են, որ սովորական սննդից ստացված կալցիումը չի հանգեցնում նման հետևանքների։
Սրտի բրիտանական հիմնադրամը վիճարկում է հետազոտության արդյունքները, հայտարարելով, որ ոսկրային հիվանդություններով մարդիկ, ում նշանակվել են նման դեղամիջոցներ, պետք է շարունակեն դրանց ընդունումը։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի