Կառավարությունը «Նորք-Մարաշ» ԲԿ-ին արտոնյալ վարկ տրամադրելու երաշխիք տվեց
ԱՐԽԻՎ
ՀՀ կառավարությունը ավստրիական «Erste Bank»-ի կողմից «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնին արտոնյալ վարկ տրամադրելու համար երաշխիք է տվել: Այդ մասին որոշումն ընդունվեց դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ միջոցները կհատկացվեն նոր բժշկական սարքավորումների ձեռքբերման համար։
«Վարկը կտրամադրվի շատ արտոնյալ պայմաններով՝ 19.5 տարով, որից 6.5-ը՝ արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տոկոսադրույքը զրոյական է։ Նախատեսված են միայն վարկային պարտավորությունների 0.55-տոկոսանոց վճարումներ եւ երաշխիքային վճարում՝ 1 տոկոս»,-ասաց Արամյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)