Կյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Փաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ 

Երևանի մետրոպոլիտեն... չթարմացվող «սովետ»

ԱՐԽԻՎ

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենն արդեն 35 տարեկան է: Ու չնայած մետրոն ընդամենը 10 կայարան ու 12կմ երկարություն ունի, սակայն այս երկար ու ձիգ տարիների ընթացքում Երևանի Մետրոպոլիտենի ենթակառուցվածքը գործարկվել է գրեթե առանց հիմնարար վերանորոգման:

Նկատենք, որ Երևանի մետրոյի վերականգնման նախագիծը համաֆինանսավորվում է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (5մլն եվրո վարկ), Եվրոպական ներդրումային բանկի (5մլն եվրո վարկ) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի (5մլն եվրո դրամաշնորհ) կողմից, մետրոպոլիտենի ղեկավարությունը շահույթ է ստանում նաև ժետոնների վաճառքից, որն, ի դեպ՝ ներկայիս վարչապետ, նախկինում՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից կրկնակի թանկացվեց: նախկին 50 դրամի փոխարեն՝ այսօր ժետոնի արժեքը կազմում է 100 դրամ. հիշեցնենք, որ այդ թանկացումը ևս մեկնաբանվեց իբրև մետրոյի բարեկարգման խնդիրները լուծելուն ուղղված քայլ, բայց արի ու տես, որ այսօր էլ մենք մետրոյով երթևեկում ենք, այդպես էլ չզգալով այդ փոփոխությունները:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում լրատվական դաշտը հաճախ է անդրադառնում Մետրոպոլիտենում կատարված աշխատանքներին, տեսանյութեր են պատրաստվում մետրոյի, աշխատակազմի մասին, այսօր էլ հնարավոր բոլոր միջոցներով ավետիս են հայտնում, թե վերջապես կգործարկվի երկու նոր շարժակազմ (ընդամենը երկու՞), սակայն որևէ անդրադարձ չկա խնդիրներին ու հասարակությանը հուզող հարցերին:

ԼՈւՐԵՐ.com-ը ընկերության տնօրեն Փ. Յայլոյանին հարցում էր ուղարկել, որով հետաքրքրվել էր, թե մասնավորապես ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել այս ընթացքում, որին ի պատասխան՝ Մետրոպոլիտենի հանրային կապերի վարչությունից մանրամասնել են, որ մետրոյի բարեփոխումները սկսվել են դեռ 2008թ.-ից, որի ընթացքում «հսկայական» աշխատանք է կատարվել:

Մետրոպոլիտենից մեզ վստահեցնում են, որ արդիականացման ու բարելավման աշխատանքներն այսօր էլ շարունակվում են, իսկ այս ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել, սակայն կատարված աշխատանքները, չգիտես ինչու, տեսանելի չեն և խնդիրներն այսօր էլ շարունակում են չլուծված մնալ: Առաջին տեսանելի և պատկերավոր խնդիրը մաշված ժետոններն են, որոնք դուր չեն գալիս նույնիսկ ժետոն ընդունող սարքերին: Չչափազանցնելու համար՝ նշենք միայն, որ սարքի գլխին մինչև մի քանի անգամ չեն խփում՝ ժետոնը սարքը չի ընդունում: Բայց սա դեռ ամենը չէ. կան կայարաններ, որոնք բոլորովին անմխիթար վիճակում են գտնվում, օրինակ, երբ Գործարանային կայարանում մետրոյի ես սպասում, աչքիդ առաջ տխուր պատկեր է երևան գալիս՝ պատնեշի վրա ճաք՝ ամրացված «սկոտչով», իսկ, օրինակ՝ Սասունցի Դավիթ կայարանի սպասասրահը պատնեշավորված է ժանգոտված թիթեղով: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել:

Ինչ վերաբերում է վագոններին, ապա դրանք թեև վերանորոգված են համարվում, բայց այդ վագոնների դրսում ավելի տաք է, քան դրանց ներսում: Զարկ չենք տալիս պնդմանը, թե վագոնների բարեկարգման աշխատանքներ չեն կատարվել, որովհետև պարզապես չենք կարող ասել՝ դրանք տեխնիկապես վերազինված են, թե՝ ոչ, բայց մի բան ակնհայտ է. դրանք չեն փոխվել սովետից մինչ օրս, եթե հաշվի չառնենք այն, որ ընդամենը վագոններից մի քանիսի գույնը փոխվեց՝ կապույտից դառնալով նարջնագույն. ինչ լավ է, չէ՞....

Նկատենք նաև, որ երևանի մետրոպոլիտենում չեք հանդիպի սայլակներով տեղաշարժվող մարդկանց...

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Մետրոպոլիտենից հայտնում են. ՀՀ կառավարության և Վերակառուցման և Զարգացման Եվորպական Բանկի (ՎԶԵԲ) միջև կնքած համաձայնագրով՝ առաջին փուլի շրջանակներում ձեռք է բերվել 1 նոր դիզելային քարշային տեխնիկական գնացք, 60 անվասայլակ, 6կվ նոմինալ լարմամբ 34.6 կմ նոր ուժային մալուխներ, 1 նոր էքսկավատոր-բեռնիչ և 1 նոր բեռնատար: Այս փուլում են իրականացվել նաև հետևյալ աշխատանքները. 17 նոր ուղղիչների մատակարարում և մոնտաժ, 50 նոր կենտրոնախույս ջրային և 26 կոյուղային պոմպերի ու հարակից սարքավորումների առաքում և մոնտաժ, հին պոմպերի ապամոնտաժում և հեռացում: Բացի այս՝ կապիտալ վերանորոգվել ու արդիականացվել է 8 վագոն, որն ամբողջությամբ իրականացվել է գոյացած խնայողությունների հաշվին: Առաջին փուլով են նաև արդիականացվել մետրոյի ուղեգծի բաղադրիչները, ինչպես նաև ձեռք բերվել գծային գործիքներ:

Բարեփոխումների արդեն երկրորդ փուլի շրջանակներում կապիտալ վերանորոգվել ու արդիականացվել է ևս 8 վագոն, ստեղծվել է մետրոյի մեքենավարների ուսուցման կենտրոն, ձեռք են բերվել հակահրդեհային սարքավորումներ, մետրոյի վագոնների լվացման կայանի սարքավորումներ: Վերանորոգվել ու երկարացվել է դրենաժային թունելը: Բարեփոխման աշխատանքների երկրորդ փուլով են մետրոյի թունելներում իրականացվել նաև վերականգնողական աշխատանքներ:

Նշվում է նաև, որ 4 վագոնի վերանորոգման և արդիականացման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել է «գոյացած խնայողությունների հաշվին»:

Հարցման մեջ խնդրել էինք անդրադառնալ նաև բացթողումներին, որոնց այդպես էլ որևէ անդրադարձ չի կատարվել: Դե իհարկե, ոչ մի կազմակերպություն կամ անհատ չի ուզում հիշել սեփական բացթողումների մասին, կամ էլ պարզապես լուռ հետևում է դրանց՝ նախընտրելով լռել, իսկ մեզ պարզապես մնում է ասել, որ սայլը տեղի չի շարժվում...

Գուցե մեր մատնանշած խնդիրներն առ ոչինչ են՝ հարցման պատասխանի մեջ տեղ գտած բարեփոխումների դիմաց, բայց շատ ակտուալ են: Ժամանակն է, որպեսզի բարեփոխումների մեջ տեղ գտնեն նաև այդ փոփոխությունները, որովհետև որևէ քաղաքակիրթ երկրում չկա մի մետրո կամ տրանսպորտային միջոց, որը համարեցված չլինի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: 

Վարկերը կան, գումարները կան, սակայն բարեփոխումները կամ քիչ են, կամ՝ ոչ ակնհայտ...

 

Արմինե Եփրեմյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարարFREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներինՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև ՄոսկվանԳերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ովՄեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնինՓոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկՆեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումըԴատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համար
Ամենադիտված