Սիրիայի իշխանությունն ու զինված խմբավորումները հրադադարի հարցում համաձայնության են եկել
ԱՐԽԻՎ
Սիրիայի կառավարությունն ու զինված խմբավորումները համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի և խաղաղության հաստատման բանակցություններ սկսելու շուրջ: Ինչպես հաղորդում է վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հրադադարի ռեժիմը կհաստատվի դեկտեմբերի 30-ի կեսգիշերից:
Սիրիայի իշխանությունների և զինյալների միջև պայքարը շարունակվում է արդեն ավելի քան հինգ տարի:
Արաբական ՍԱՆԱ գործակալությունը տարածել է Սիրիայի զինված ուժերի գերագույն հրամանատարությունն արդեն այս առնչությամբ հայտարարություն է տարածել' նշելով, որ կդադարեցնի կրակը: Որոշումը չի տարածվում «Իսլամական պետության», Ջաբաթ ալ Նուսրայի և մյուս ահաբեկչական խմբավորումների վրա: Հրադադարի ռեժիմը հաստատվում է, որ պարարտ հող ստեղծվի քաղաքական գործընթացի համար:
Լուսանկարը' EPA/STR


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն