Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանից գրքերի ներկրումը սահմանափակող օրենքը
ԱՐԽԻՎ
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է ուկրաինական շուկա Ռուսաստանից տպագիր այնպիսի արտադրանքի ներկրումը սահմանափակող օրենքը, որն ունի հակաուկրաինական բովանդակություն։
Այդ մասին նշված է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում։ Հեռուստաև ռադիո հեռարձակման հարցերով պետական կոմիտեին կից ստեղծվում է հասարակական փորձագիտական խորհուրդ, որը կստուգի ռուսական ծագմամբ ողջ արտադրանքը և կորոշի թո՞ւյլ տալ դրա մուտքը ուկրաինական շուկա, թե՞ ոչ։
Ուկրաինայի իշխանությունները հուսով են այդպիսով խթանել տպագիր արտադրանքի սեփական շուկան, որպեսզի ուկրաինական գրքերը շատանան։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում