Արտակարգ իրավիճակ Մոսկվայում. փրկարար ծառայությունը զգուշացնում է
ԱՐԽԻՎ
Ռուսական TASS լրատվականի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-ի գիշերը Մոսկվայում օդի ջերմաստիճանը իջել է մինչեւ -35 աստիճան:
Հունվարի 7-8 գիշերը ՌԴ մայրաքաղաքում օթերևութաբանները կանխատեսել են կրկին մինչև -35 աստիճան: ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ ցածր ջերմաստիճանը և տաքացուցիչների գեր օգտագործումը կարող է դառնալ հրդեհների առաջացման պատճառ ինչպես բազմաբնակարան շենքերում, այնպես էլ արդյունաբերական ձեռնարկություններում: Նախարարությունը հորդորում է լինել առավել ուշադիր հրդեհներից խուսափելու համար:
Միևնույն ժամանակ փրկարար ծառայությունը հորդորում է մոսկվայաբնակներին և ամանորյա տոներին ընդառաջ Մոսկվա այցելած զբոսաշրջիկներին ձեռնպահ մնալ փողոցներում երկար մնալուց, ցրտահարությունից խոսափելու համար հագնել տաք հագուստներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում հրաժարվել միջքաղաքային ճանապարհներով երթևեկելուց:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)