ԱՄՆ–ի բարձրաստիճան պատվիրակությունը Իրանի միջուկային հարցով մեկնում է Իսրայել
ԱՐԽԻՎ
Իրանի միջուկային հարցի գլխավոր միջնորդ ԱՄՆ-ը ցանկություն է հայտնել այցելել Իսրայել՝ խորհրդակցելու տարածաշրջանային հարցերի շուրջ։
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վենդի Շերմանը հայտարարել է, որ ԱՄՆ–ը պատրաստ է համապատասխան օգնություն ցուցաբերել Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար։
Իսրայելում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակ Կուրտ Հոյերը հայտնել է, որ ուրբաթ երեկոյան Իսրայել է ժամանելու Շերմանը, հաղորդում է chron.com–ը։
ԱՄՆ-ն աստիճանաբար հստակեցնում է իր պահանջները Իրանի միջուկային վառելիքի արտադրությունը ամբողջովին դադարեցնելու առումով՝ պատճառաբանելով, որ Արևմուտքի երկրների մտահոգությունը կարող է նոր պատերազմի հանգեցնել։ Սակայն Իրանը հերքում է միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության մեղադրանքները։
Իր հերթին, Իսրայելը մեղադրում է Իրանի իշխանություններին բանակցությունները միտումնավոր երկարաձգելու և ժամանակ շահել փորձելու համար։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի