Այվազովսկու 200-ամյակին Ուկրաինայում հատուկ հուշամեդալ և նամականիշ կթողարկվի
ԱՐԽԻՎ
2017թ-ին Ուկրաինայի ազգային բանկը թողարկելու է «Հովհաննես Այվազովսկի» հուշամեդալ՝ նվիրված նշանավոր ծովանկարչի 200-ամյակին: Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի ազգային բանկի պաշտոնական կայքը, հուշամեդալը թողարկվելու է «Ուկրաինայի նշանավոր անձինք» շարքի շրջանակներում և շրջանառության մեջ է դրվելու 25.000 օրինակով:
Այվազովսկու հոբելյանի առթիվ մարվելու է նաև գեղարվեստական նամականիշ: Այն ներառվելու է «Ուկրաինայի թանգարանների գանձերը» շարքի մեջ:
«Մեծ նկարչի 200-ամյակին նվիրված հուշամեդալի և նամականիշի թողարկումը հստակ վկայում է համաշխարհային գեղարվեստի մեջ Հովհաննես Այվազովսկու ներդրման պետական ճանաչման մասին: Այն նաև հայկական և ուկրաինական մշակույթի փոխադարձ հարստացման վառ օրինակ է»,- AnalitukaUA.net-ի հետ զրույցում նշել է Ուկրինայի հերալդիկ խորհրդի անդամ, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)