Ռումինիայում կառավարության հրաժարականի պահանջով կես միլիոն բնակիչ փողոց է դուրս եկել
ԱՐԽԻՎ
Ռումինիայի քաղաքներում շուրջ 500 հազար բնակիչներ են փողոց դուրս եկել կառավարության հրաժարականի պահանջով, այդ թվում՝ 300 հազար մարդ՝ մայրաքաղաք Բուխարեստում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
Բուխարեստում՝ նախարարների կաբինետի շենքի մերձակա հրապարակում, ցուցարարներն անցկացրել են յուրատեսակ ֆլեշմոբ եւ միաժամանակ վառել բջջային հեռախոսների Էկրաններն ու լապտերիկները: Ակցիային աջակցել են երկրի նաեւ այլ քաղաքներում:
Ժամը մեկ բողոքի ակցիայի մասնակցիները կատարում են Ռումինիայի օրհներգը: Ցուցարարները են պլակատներ են պարզել կառավարության եւ Լիվիու Դրագնյայի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության դեմ ուղղված կարգախոսներով:
Մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը, սակայն վարչապետ Սորին Գրինդյանուն հայտարարել Է, որ չի թողնի պաշտոնը:
Սա խոշորագույն հանրահավաքն Է 1989 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ տապալվեց Նիկոլաե Չաուշեսկուի գլխավորած կոմունիստական կուսակցության իշխանությունը:
Ավելի վաղ նախարարների կաբինետը հրաժարվել Է այն ուղղումներից, որոնք կարող Էին բերել բանտերից իշխող կուսակցության՝ կոռուպցիոն գործերով դատապարտված կողմնակիցների ազատման: Սակայն բողոքի ակցիաները չեն դադարում:
Լուսանկարը' REUTERS


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ