Ադրբեջանն իր նպատակին չի հասնելու. Արտակ Զաքարյան (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն, անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ ծավալվող գործընթացներին և նրա արտահանձնմանը, նշեց. «Ադրբեջանը չի կարող հասնել իր նպատակին, քանի որ այսուհետ ավելի շատ մարդիկ են այցելելու Արցախ: Կարող եք վստահ լինել, որ մենք կանենք ամեն բան, որ ոչ միայն լրագրողներ, այլ նաև քաղաքական գործիչներ այցելեն Արցախ:
Սա միանձնյա կայացրած որոշում է և չեմ կարծում, որ Բելառուսում բոլորը համակարծիք են այս հարցի շուրջ: Սա մեկ մարդու կողմից կայացված որոշում է և այն շատ բացասական հետևանքներ է ունենալու»:
Անդրադառնալով դիտարկմանն՝ արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն այս հարցում առավել ակտիվ չպետք է աշխատեր, պատգամավորը նշեց. «Հայաստանը դիվանագիտության առումով միջնորդավորված քաղաքականություն է վարում և մեզ հետ ակտիվ է եղել նաև ռուսական կողմը»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Աղավնի Սուքիասյան
Նարեկ Ավանեսյան


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ