Մանրամասներ՝ Լեռնանիստում խանութի փլուզումից
ԱՐԽԻՎ
Փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և երկու տուժած:
ԼՈւՐԵՐ.com-ի զրույցում համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը տեղեկացրեց, որ խանութը պատկանում էր գյուղի բնակիչ Գագիկ Ալոյանին, ում կինն այդ պահին եղել է խանութում: Ըստ տեղեկության՝ մահացածներից մեկը եղել է հենց խանութի սեփականատիրոջ կինը՝ Ալմիդա Մեսրոպյանը, մյուսը՝ հաճախորդ՝ նույն գյուղի բնակիչ Անուշ Սարգսյանը:
Համայնքապետն ասաց, որ վիրավորներին տեղափոխել են Երևան, վիրահատության պետք կատարվի: Նրա փոխանցմամբ՝ վիրավորներից երկուսը խանութի սեփականատիրոջ որդիներն են: Հայրապետյանի խոսքով՝ խանութի փլուզման պատճառը դեռ հայտնի չէ, իրավապահների կողմից աշխատանքներ են կատարվում պատճառները պարզելու ուղղությամբ:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը