Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Աղանդները ֆինանսավորում են որոշ կուսակցությունների՝ ԱԺ-ում հարցեր լուծելու համար

Հարցազրույցներ

ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

-Պարո՛ն Ամարյան, Հայաստանում թվով քանի՞ աղանդավորական կազմակերպություն կա և դրանցից քանի՞սն ունի պետական գրանցում:

 -Հայաստանում 250 քայքայիչ աղանդ ունենք և դրանցից գրանցված են 65-ը: Այս կազմակերպություններից յուրաքանչյուրը ներգրավված է տարբեր ոլորտներում՝  մեկը՝ ցանցային մարկենտինգի մեջ, մյուսը՝ սննդի ոլորտում, հաջորդը՝ հյուրանոցային կամ քաղաքաշինության ոլորտում: Աղանդները նպատակ են դրել աշխատել երիտասարդների հետ, նրանց նպատակն է՝ բթացնել դպրոցականների ուղեղները: Պատահական չէ, որ Եհովայի վկաներն, օրինակ, իրենց ստենդները դնում են այն տարածքներում՝ ոստիկանություն, դատարան, բուհեր, որտեղ շատ կան երիտասարդներ և ընկճված մարդիկ: 

-Ի՞նչ վերադասավորումներ կունենան աղանդավորական կազմակերպությունները՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

 

-Աղանդավորների մասնակցությունը ընտրություններին՝ առաջին անգամ մենք կարողացանք բացահայտել 2000-ական թվականներին: Հայաստանում գործող բոլոր խարիզմատիկ եկեղեցիները, որոնք քրիստոնեական աղանդավորական կազմակերպություններ են, ակտիվ մասնակցություն են ունենում քաղաքական կյանքին: Խնդիրը նրանում է, որ կուսակցությունների ղեկավարներին ձեռնտու է աղանդավորներին ներգրավել ընտրություններին, քանի որ եթե ընտրակաշառքների համար սովորաբար գործ են ունենում անհատների հետ, ապա աղանդավորների պարագայում ընտրվող թեկնածուն գործ ունի միայն կրոնական կազմակերպության հովվի հետ: Ընտրակաշառքի դիմելու ժամանակ հովվին տալիս են գումարը, վերջինս էլ այն բաժանում է իր հավատացյալների մեջ: Այսօրվա դրությամբ՝ մենք ունենք խարիզմատիկ եկեղեցու բողոքական ճյուղը: Ըստ իրենց տվյալների՝ այդ ճյուղի հետևորդ է համարվում 150 հազար մարդ:

 

 -Աղանդավորական կազմակերպությունները ֆինանսական մեծ ռեսուրսների են տիրապետում, արդյո՞ք դրանք կուղղորդվեն ընտրություններից առաջ տարբեր կուսակցությունների:

_Վերջերս, առանց կենտրոնական բանկի, միջպետական փողերի փոխանցում է կատարվում, որը հայտնի է  ՀԱՎԱԼԱ անվամբ: Սա մեզ մոտ նոր մոտեցում է: ՀԱՎԱԼԱ-ի իմաստն այն է, որ կարելի է աշխարհի տարբեր երկրներից հսկայական գումարներ փոխանցել Ամերիկայի գրասենյակ: Ամերիկյան գրասենյակից կապվում են Երևանի գրասենյակի հետ և մեկ զանգի միջոցով գումարը հասնում է հասցեատիրոջը: Այսինքն՝ գումարի փոխանցումը կենտրոնական բանկի կողմից չի վերահսկվում: Այսպես է կատարվում աշխարհում ահաբեկչության, գունավոր հեղափոխության  ֆինանսավորումը: Սա ձեռնտու տարբրակ է ԱՄՆ հատուկ ծառայությունների համար: Փողերի փոխանցման հենց այս համակարգն է գործում կրոնական կազմակերպությունների պարագայում: Այդ գումարներն էլ Հայաստանում տրվում են ընդդիմադիր ուժերին և այլ ՀԿ-ների՝ քարոզարշավի կամ այլ աշխատանքների կազմակերպման համար:

Ստացվում է, որ կան չվերահսկվող ոլորտներ, որոնցով հսկայական գումարներ են լվացվում: Ասածիս լավագույն  օրինակն են համարվում նաև ամենատարբեր ունիվերսալ վարկային կազմակերպությունները, որոնք նույնպես զբաղվուն են ՀԱՎԱԼԱ-ով: 

-Հայաստանում գործող աղանդավորական ո՞ր կազմակերպությունները ո՞ր կուսակցություններին կսատարեն:

-Օրինակ, «Կյանքի խոսք»-ն ավելի շատ համագործակցում է ընդդիմադիր ուժերի հետ: Ժամանակին «Ժառանգություն»-ն ակտիվ կապերի մեջ էր ավետարանական եկեղեցիների հետ: Ունեմ տեղեկատվություն, որ Արթուր Սիմոնյանը ժամանակին նաև հանդիպում է ունեցել երեք կուսակիցների առաջնորդների հետ: Հիմա քանի դեռ ցուցակները չեն ձևավորվել, ես հստակ ոչինչ ասել չեմ կարող, թող ցուցակները ձևավորվեն, այն ժամանակ պատկերն ավելի ակնհայտ կլինի: 

-Բազմիցս նշել եք, որ աղանդավորական կազմեկարպությունների մեջ ներգրավված են նաև բիզնեսի ներկայացուցիչներ և պաշտոնյաներ: Աննուններ կարո՞ղ եք տալ:

-Ամեն շաբաթ և կիրակի օրերին կարելի է բարձրանալ «Կյանքի խոսք» եղեղեցի և տեսնել բիզնեսմենների, ուժային մարմինների աշխատակիցների, պաշտոնյաների մեքենաների շարասյուն: Եթե ուզում եք լսել անուններ, ասեմ. ինչո՞վ էր պայմանավորված մորմոնների 3 միլիոն դոլարի նվերը՝ «Սիվիլիթաս»-ին, որի հիմնադիրը Վարդան Օսկանյանն է: Րաֆֆի Հովհաննիսյանն ինչո՞ւ է Շիրակի մարզում հանդիպումներ անցկացնում տեղի աղանդավորների հետ, և կողքից ի՞նչ բիզնես է անում: Որտեղի՞ց նրան այդքան գումար քարոզարշավ անելու համար,  չէ՞ որ նա այդքան հարուստ չէ, նայեք նրա կենսագրությունը: 

-Սովորաբար, պաշտոնյաները հրապարակում են այն գումարների չափը, որ ծախսել են քարոզարշավի վրա:

-Պաշտոնական թվերի մեջ ներառված չեն այն գումարները, որոնք աղանդավորներն են բերում և նրանց միջոցով է ծախսվում քարոզարշավի վրա: Տեսեք վարձակալվող տարածքների գները և ներկայացվող հաշվետվությունները. եթե սրան ավելացնենք նաև այն աշխատողների քանակը,  ովքեր լծվում են քարոզարշավի համար, ապա ակնհայտ է առնում հայտարարած թվերի և իրական ծախսած գումարների անհամապատասխանությունը: Ոչ մի գումար, որը նշված է պաշտոնական հաշվետվության մեջ, չի համապատասխանում իրական ծախսերին: 

-Ստացվում է՝ աղանդավորական շարժումներն ու քաղաքականությունն իրար սերտաճա՞ծ են:

-Այո՛, միանշանակ, դրանք սերտաճած են: Աղանդավորները, պետական պաշտոններ զբաղեցնելով, կարողանում են ի նպաստ իրենց՝ ազատ գործունեության որոշումներ կայացնել. օրինակ՝ Ազգային ժողովում իրենց ուզած օրենքն անցկացնել, դատական համակարգում ինչ-ինչ գործեր կարճել: Այս ամենին հակազդելու համար պետությունը պետք է կարողանա պատրաստել մասնագետներ,  ովքեր նրանց կվերահսկեն: Մասնագետներ և վերահսկողություն է պետք, որ աղանդը միայն իր հավատքով զբաղվի, հակառակ դեպքում՝ պետք է պատժել:

-Մեր պետությունը ոլորտը չի վերահսկում. սա հանցավոր անտարբերությա՞ն, թե՞  դիտավորության հետևանք է: 

-Ես կարծում եմ՝ սա դիտավորություն է: Պաշտոնյաներից շատերը ֆինանսավորում են աղանդավորական կառույցներից: Աղանդավորները խնդիր ունեն մտնել Ազգային ժողով, որ իրենց նպաստող օրենքներ ընդունեն և լուծեն նաև իրենց պաշտպանության հարցը: Մենք չենք կարող արգելել նրանց գործունեությունը, բայց օրենսդրական դաշտը պետք է խստացնել՝ նրանց նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: Ամբողջ եվրոպական երկրներում կան հատուկ կազմակերպություններ, որոնք զբաղվում են աղանդավորական կազմակերպությունների հանցագործությունները բացահայտելով, ինչո՞ւ մենք չունենք, չէ՞ որ նրանք մեր ազգային ես -ն են ջնջում և վերացնում: 

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված