Եվրամիությունը կընդլայնվի, բայց 2020 թվականից ոչ շուտ. Յունկեր
ԱՐԽԻՎ
Եվրամիությունն ընդլայնվելու է, բայց 2020 թվականից ոչ շուտ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ փետրվարի 23-ին ելույթ ունենալով Լեւենի կաթոլիկական հաալսարանում:
«Ընդլայնվելու է արդոք Եվրամիությունը: Այո,-ասել է նա:- Բայց ես չեմ տեսնում թեկնածու որեւէ երկիր, որը պատրաստ լինել անդամակցելու հանրակցությանը մինչեւ 2020 թվականը»:
Յունկերը նաեւ նշել է, որ Եվրոպան անկարելի է կառուցել առանց Ռուսաստանի: «Չնայած այն բոլոր խնդիրներին, որ մենք այժմ ունենք Ռուսաստանի հետ, առանց Ռուսաստանի մենք չենք կառուցի Եվրոպան մայրցամաքային իմաստով»,- ասել է նա: «Մեզ հարկավոր է մեր հարեւանների հետ համաձայնեցնել այն ուղղությունները, որոնցով պետք է ընթանա եվրոպական ճարտարապետությունը»,- հավելել է Յունկերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ