ВР-ն վերադառնում է Լիբիա
ԱՐԽԻՎ
Բրիտանական նավթագազային BP ընկերությունը վերսկսում է Լիբիայում իր աշխատանքը, որն ընդհատվել էր 2011 թվականի փոտրվարին երկրում սկիզբ առած անկարգությունների և հետագա քաղաքացիական պատերազմի հետևանքով։
Համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 29-ին BP ընկերության ներկայացուցիչների և ազգային NOC-ի կողմից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ մայիսի 15-ից ֆորս-մաժոր դրությունը վերացված է։
Լիբիայի իշխանությունները 2007 թվականին ստորագրել էին Լիբիայում երկրախուզական աշխատանքների և նավթի արդյունահանման վերաբերյալ համաձայնագիր, սակայն դրա գործարկումն ընդհատվել էր դեռ անցյալ տարի մինչև հորատման աշխատանքների սկսվելը։ BP-ի հետ պայմանագրի համաձայն, պիտի փորվի 5 նոր հորատանցք շելֆում և 12՝ ցամաքում։
Լիբիայում քաղաքացիական պատերազմի արդյունքում երկրում ընդհատվել էին ոչ միայն BP-ի, այլև իտալական Eni, ֆրանսիական Total, նորվեգական Statoil և անգլո-հոլանդական Shell կոնցեռնների աշխատանքները։ Eni ընկերությունն գործունեությունը վերսկսել է անցյալ նոյեմբերից։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի