Ականի պայթյունից մահացած 19-ամյա զինծառայողի մահվան գործով մինչ այսօր ձերբակալված չկա
ԱՐԽԻՎ
Ուսումնական պարապմունքների ժամանակ հողում տեղադրված ականներից մեկի պայթյունի արդյունքում 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Սարգիսի Հարությունյանի մահվան դեպքի կապակցությամբ այս պահի դրությամբ ձերբակալված չկա: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, 2011-ի դեկտեմբերի 28-ին զորակոչված 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Սարգիսի Հարությունյանը մահացել է ԼՂՀ Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում, նռնակներով ուսումնական վարժանքի ժամանակ։
Այս մասին իր կայքում մայիսի 20-ին տեղեկացրել էր Գյումրիի «Ասպարեզ» ակումբը՝ տարակուսանք հայտնելով, որ, թեպետ դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ, այս մահվան մասին որևէ պաշտոնական տեղեկություն դեռ չի տարածվել:
Հրապարակման հաջորդ օրը նշված դեպքը հաստատվեց նաև ՊՆ-ի կողմից:
Նշենք նաև, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրի 376 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի