Մեծամորի քաղաքապետը պարզաբանումներ է տալիս
ԱՐԽԻՎ
Առավոտյան լրահոսում Lurer.com-ն անդրադարձել էր մեծամորցիների ահազանգին, որը վերաբերվում էր Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցին պատկանող կանաչապատ տարածքում կատարվող շինարարական աշխատանքներին: Ինչպես հաղորդում էին ականատեսները՝ դպրոցին կից տարածքում կա նվազագույնը 6 հաստաբուն ծառ, որոնց շուրջ կատարվող շինարարական աշխատանքները կարող են վնասել ծառերին՝ ընդհուպ մինչև դրանց ոչնաչումը:
Lurer.com-ի լրագրողի հետ ցրույցում Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը պարզաբանեց, որ իրականում այդ տարածքը չի հանդիսանում հանրային սեփականության տարածք և այն սեփականաշնորվել է ֆիզիկական անձի կողմից:
Քաղաքապետը հերքեց նաև քաղաքում շրջանառվող լուրերը, թե պարսպապատվող տարածքում սրճարան է կառուցվելու՝ նշելով, որ ֆիզանձը պարզապես ցանկացել է պարսպապատել իր սեփականություն համարվող տարածքը: Իսկ հնարավոր ծառահատումների մասին մեր մտահոգությանը պրն. Գրիգորյանը հավաստիացրեց, որ ապօրինաբար ոչ մի ծառ չի կարող կտրվել, եթե չկա քաղաքապետարանի համապատասխան թույլատվություն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)