Գոհար Պողոսյանը վերանշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար
ԱՐԽԻՎ
Գոհար Պողոսյանը վերանշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ նոր նախագահը՝ Սամվել Նիկոյանը, նրան ազատել էր աշխատանքից և նրա փոխարեն նշանակել «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանին։
Նշենք նաև, որ օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ այս շաբաթվա սկզբին ԱԺ աշխատակազմում փոփոխություններ կլինեն: Այդ փոփոխություններից մեկն էլ այն է, որ աշխատանքից կազատվի Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը:
Լուրեր.com-ի հետ զրույցում Զորյանը նշել էր, որ այդ լուրերն առաջին անգամ լսում է մեզանից և ուրիշ ոչինչ չավելացրեց:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին