«Կանադական մոլագարին» կարտաքսեն Գերմանիայից
ԱՐԽԻՎ
Կանադական պոռնոաստղ Լուկա Ռոկո Մանյոտան, ով Բեռլինում ձերբակալվել էր սիրեկանի սպանության և նրա մասնատման կասկածանքով, կանգնել է դատարանի առջև, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով գերմանական դատախազությանը։ Դատավորը որոշում է կայացրել Մինյոտայի ձերբակալության վերաբերյալ։ Ձերբակալվածն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում խոչընդոտել Կանադա իր արտաքսմանը։
Դատական լսումներից հետո Մինյոտային փոխադրել են «Մոաբիտ» բանտ, հաղորդում է QMI Agency-ն։ Այժմ գերմանական և կանադական իշխանությունները փորձում են պայմանավորվել նրա տարհանձնման մանրամասների շուրջ։
Կասկածյալը ձերբակալվել է հունիսի 4-ին Բեռլինի ինտերնետ-կաֆեներից մեկում, որում կարդում էր իր վերաբերյալ լուրերը։ Կանադական քննիրների տվյալներով՝ Մանյոտան իր բնակարանում սպանել է չինացի 33-ամյա ուսանող, իր սիրեկան Լին Յունին։ Սպանության ընթացքը նա նկարահանել է և տեղադրել ինտերնետում։ Սպանվածի մարմնի կտորները նա ուղարկել է կանադական քաղաքական կուսակցությունների գրասենյակներ։
Ոստիկանությունը սկզբից հայտարարել է Կանադայում հետախուզման մասին, սակայն հետագայում պարզել է, որ սպանությունից հետո նա մեկնել է Եվրոպա։ Մայիսի վերջին նրան նկատել են Փարիզում, որտեղից նա անցել է Բեռլին։ Այնտեղ նրան ճանաչել է կաֆեի տերը, որն էլ հայտնել է ոստիկանություն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)