Փորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից» Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. Պուտին Եկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգում Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Վրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ Դատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամ Հարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ» «ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը 

ԵԿՄ Վարչության նախագահ Մանվել Գրիգորյան. ԵԿՄ-ն պատրաստ է 24 ժամ

ԱՐԽԻՎ

Վերջին օրերին հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանական սադրանքների զոհ դարձան հայրենիքի պաշտպան հայ զինվորականներ եւ մեկ խաղաղ բնակիչ, ունենք նաեւ վիրավորներ: Իմ եւ ԵԿՄ անունից ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին, նրանց հերոս մայրերին, նրանց մարտական ընկերներին, անմիջական հրամանատարներին, պաշտպանության նախարարին եւ ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարին: Ցավակցում եմ ողջ հայ ժողովրդին: Միաժամանակ հավատացնում եմ, որ մեր որդիների թափած արյունը զուր չի եղել. նրանք մեր երկրի, բոլորիս անդորրն են երաշխավորել, նրանք հանուն հայրենիքի են ընկել, ուրեմն եւ սրբագործվել են: Սուրբ է նրանց կատարած գործն ու նրանք չեն մոռացվելու, մշտապես ապրելու են, քանզի մշտապես լինելու են սերունդների հիշողություններում: Զոհերի հարազատներին ցավակցելով' նաեւ շուտափույթ առողջացում եմ մաղթում բոլոր վիրավորներին:

Ինչ վերաբերում է ադրբեջանական սադրանքներին, ապա Արցախը հայաթափելու ծրագրերը դեռ վաղուց էին նրանց նենգ ղեկավարները ծրագրել, դեռ Սովետական Միության տարիներին, երբ միութենական առաջատար պաշտոններ էր վարում Հեյդար Ալիեւը ու դեռ դրանից էլ շատ առաջ: Դա էր պատճառը, որ արցախահայության խաղաղ պահանջներին Ադրբեջանի իշխանությունները 1988-ին Սումգայիթով պատասխանեցին:

Վերջին օրերին հաճախադեպ դարձած ադրբեջանական սադրանքները մի քանի նպատակ են հետապնդում: Հենց թեկուզ այն հանգամանքը, որ նման միջադեպեր գրանցվում են հատկապես միջազգային կազմակերպությունների կամ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների ներկայացուցիչների տարածաշրջանային այցերի ժամանակ, հիմք է տալիս ենթադրելու, որ դա շանտաժի նպատակով է արվում: Ադրբեջանական կողմը հասկացնում է, թե արագացրեք տարածքային ամբողջականության շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորումը, հակառակ դեպքում ինքը չի բացառում նաեւ ռազմական ճանապարհով խնդրի կարգավորումը: Երկրորդ նպատակը հայկական բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդելն է, Հայաստանի, Արցախի բնակչությանը ահաբեկելը:

Ես եւ ԵԿՄ-ն վստահաբար այն կարծիքին ենք, որ թուրք-ազերիների այս սադրանքները նպատակին չեն ծառայելու: Հնարավոր չէ այս ճղճիմ մեթոդներով միջազգային հանրությանը քայլեր պարտադրել: Առավել եւս հնարավոր չէ ահաբեկել, վախեցնել հայ ազգին, հայ զինվորին: Ադրբեջանցիք լավ գիտակցում են, որ պատերազմի վերսկսման դեպքում իրենք դարձյալ պարտվելու են: Նրանք լավ են հիշում, թե ինչպես մեզ պատերազմ պարտադրեցին եւ թե ինչպես մենք հաղթեցինք ու իրենց հրադադար պարտադրեցինք:

ԵԿՄ-ն մեկ անգամ եւս բարձրաձայնում է, որ միշտ կանգնած է հայ ազգի պաշտպանության դիրքերում, կանգնած է Հայաստանի, հայկական Արցախի, ազատագրված տարածքների պաշտպանության դիրքերում: Ինչպես ժամանակին հաղթել ենք Ադրբեջանին' աշխարհազորայիններով հենց պատերազմ մղելուն զուգահեռ նաեւ պետական կանոնավոր բանակ ստեղծելով, այնպես էլ մեր բանակի եւ ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանի ավանդին հավատարիմ կանգնած ենք մնալու հայոց բանակի, հայոց պետականության կողքին: Հավատացնում ենք հայ ազգին եւ սահմաններին կանգնած մեր քաջ զավակներին, որ ադրբեջանցին սարսափում է հայերից, սարսափում է հայկական բանակից: Նա միայն հոխորտալ գիտե: Ինչպես 1989-1994-ի պատերազմում մեր 6 000 զոհի դիմաց Ադրբեջանը 30 000 զոհ տվեց, այնպես էլ այսօր ամեն մի զոհված հայորդու համար նրանք հաստատապես տասն են հատուցում: Պարզապես մեր եւ ազերու տարբերությունն այն է, որ իրենց քաղաքական արկածախնդիր ղեկավարությունը թքած ունի իր զոհերի վրա, ներքաղաքական խնդիրներում իրենց դիրքերն ամրացնելու համար Ադրբեջանի իշխանությունները կարող են եւ առանց ախ քաշելու իրենց անմեղ զինվորներին զոհել, սադրանքների դրդել: Իսկ մեզ համար թանկ է ամեն մի հայի կյանքը:

ԵԿՄ-ն նաեւ սթափության եւ միասնականության կոչ է անում հայ ազգին: Շատ վատ է, որ մենք միայն նման առանձին դրվագներում ենք հիշում, որ պատերազմի մեջ ենք: Ամեն մի հայ, հասարակության ամեն մի անդամ պետք է իր հնարավորությունների չափով կանգնած լինի Արցախի կողքին, հայոց բանակի կողքին, հայ զինվորի կողքին: Պետք է օգնենք շտկելու բանակում առկա առանձին թերությունները, այլ ոչ թե բանակի հասցեին հայհոյախառն քննադատություն տարածենք' մոռանալով, որ հայոց բանակը մեր եղբայրներն են, մեր զավակները:
Չի՜ կարելի առանց օգնելու, առանց ուղղություն ցույց տալու, առանց ձեռքը բռնելու դաստիարակել երեխային:

Չի՜ կարող առանց հավատի, առանց միասնության ընտանիք ղեկավարվել, զավակ դաստիարակվել:

Հնարավոր չէ դրական արդյունքի հասնել, երբ մեր ընտանիքի հարցերը փողոց ենք հանում, փողոցում ենք քննադատում եւ հայհոյում մեր երեխային:
Մեր բարդ տարածարջանի առանձնահատկությունները հնարավորություն չեն տալիս պահպանել խաղաղություն, եթե չես առաջնորդվում պետական մտածողությամբ, հայրենասիրությամբ:

Մեր հայրենի բանակը քննադատությունից առաջ ժողովրդի աջակցության, ժողովրդի գուրգուրանքի կարիքն ունի:
Վստահե՜ք բանակին, վստահե՜ք հայ զինվորին, վստահե՜ք մեր ազգին, վստահե՜ք ինքներդ ձեզ, ձեր զավակներին:
Ես էլ վստահեցնում եմ պահեստազորի սպաների եւ զինվորների անունից, որ պատրաստ ենք օրվա 24 ժամն էլ հավատարմորեն ծառայելու հայրենիքին, պետությանը, Արցախին, մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանը:
Վստահեցնում եմ ԵԿՄ անունից, որ պատրաստ ենք մեր նպաստը բերել հայրենիքի պաշտպանության գործին: Միասնաբար մենք ի զորու ենք երաշխավորել ՀՀ եւ Արցախի անկախությունն, անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալՎրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ինՀարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըԴատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումըՌուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցում
Ամենադիտված