Նորընտիր պատգամավորներ, ո՞վ է թույլ տվել մասնավորեցնել հանրային սեփականությունը՝ Փակ շուկան
ԱՐԽԻՎ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն կոչ է արել նորընտիր խորհրդարանին կատարել նախընտրական խոստումները եւ պատասխանատվության կանչել նրանց, ովքեր զբաղվել են Փակ շուկայի մասնավորեցմամբ: Խորհրդարանական խմբակցություններին ուղղված ՀԿ-ի բաց նամակում նշված է.
Հարգելի պատգամավորներ։ Դիմում ենք Ձեզ՝ հաշվի առնելով Ձեր նախընտրական ծրագրերն ու խոստումները:
Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող «Երևանի կենտրոնական ծածկած շուկա» ճարտարապետական հուշարձանի քանդման ընթացքի վերաբերյալ պատկերացում կազմելու և այդ արարքի ամբողջ շղթայի իրական պատասխանատուներին բացահայտելու նպատակով, խնդրում ենք պատգամավորական հարցման կարգով ՀՀ կառավարությունից ու Երևանի քաղաքապետարանից տեղեկատվություն պահանջել և տրամադրել մեզ հրապարակման համար հանրային սեփականություն հանդիսացող նշված հուշարձանի մասնավորեցման ամբողջ ընթացքի մասին՝ իրենց իրավական (փաստաթղթային) հիմնավորումներով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)