ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցի երկրորդ շրջանավարտումը մոտեցավ եզրագծին
ԱՐԽԻՎ
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում տեղի ունեցավ հերթական' նախավերջին սեմինար-դասընթացը, որը նվիրված էր «Խղճի ազատության խնդիրն իրավական պետության մեջ» թեմային: Բանախոսը' «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը, տեսական նյութը «համեմեց» հայաստանյան կյանքից քաղված բնորոշ օրինակներով:
«ՀՀ քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ՌԱՀՀԿ-ում անվճար հիմունքներով կազմակերպված երիտասարդական դպրոցի երկրորդ շրջանավարտումը, այսպիսով, հասավ եզրագծին: Վերջին դասախոսությունը կանցկացվի հաջորդ ուրբաթ օրը' հունիսի 15-ին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)