Ռուս կանայք այլևս չեն շտապում ամուսնանալ
ԱՐԽԻՎ
Մինչև վերջերս աշխարհում Շվեդիան համարվում էր առաջին պետությունը, որի բնակչուհիների մեծ մասը չէր շտապում ամուսնանալ: Մի շարք փորձագետների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ շվեդուհիներին այս ցուցանիշով հնարավոր է մոտ ապագայում կգերազանցեն ռուս կանայք և աղջիկները:
Իգական սեռի մերօրյա ռուս ներկայացուցիչները, պարզվում է, չեն ցանկանում սահմանափակել իրենց ազատությունը` ձգտելով ակտիվ կերպով մասնակցել հասարակական կյանքին և զբաղվել սիրած աշխատանքով: Խոսքն առաջին հերթին քաղաքաբնակների մասին է:
«Նրանք (տղամարդիկ) չափից դուրս ծխում և խմում են, անխղճորեն դավաճանում իրենց կանանց և գրեթե միշտ հայհոյում, և սպասում, որ կանայք պետք է մաքրություն անեն, կերակուր պատրաստեն և միևնույն ժամանակ ունենան ֆոտոմոդելի տեսք»,- իրավիճակի սեփական պատկերացումն է ներկայացրել The Daily Beast պարբերականի լրագրող Աննա Նեմցովան: Ըստ հետազոտության` ռուս տղաները նաև սիրում են հաճախակի բռնություններ կիրառել կանանց նկատմամբ:
Այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև արևմտյան մշակույթը ներկայացնող ֆիլմերն ու հեռուստանախագծերը (Սեքսը մեծ քաղաքում) մեծապես փոխել են միջին վիճակագրական ռուս կնոջ արժեհամակարգը` ամուսնությունը մղելով ետին պլան:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին