Ճանապարհատրանսպորտային պատահար Հրազդան քաղաքում. կան վիրավորներ
ԱՐԽԻՎ
Հունիսի 11-ին, ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարկան ջոկատը: Դեռևս չպարզված համգամանքներում բախվել են “ՎԱԶ-2106″ մակնիշի 63 ՕԼ 331 և “ՎԱԶ-2121″ մակնիշի 27ՍՏ 720 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Փրկարարները “ՎԱԶ 2106″ մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ' 1989 թ. ծնված Տ. և ուղևոր՝ 1990 թ. ծնված Է. Թադևոսյաններին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան քաղաքի հիվանդանոց:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին